Հայկոյի որդին հայրիկի մահվանից օրեր անց առաջին լուսանկարն է հրապարակել

Ինչպես Հայկոյի ընտանիքի անդամները, հարազատները, այնպես էլ հասարակությունը չեն կարողանում հաշտվել տաղանդաշատ արտիստի անժամանակ մահվան հետ։

Հիշողությունները երգչի մասին ամենուր են․ քաղաքում ամենուր նրա երգերն են, մեքենաներից, սրճարաններից Հայկոյի քաղցր հնչյուններն են լսվում։

Եվ կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է նրա ընկեների, հարազատների և իհարկե ընտանիքի անդամների համար ապրել այդ վշտի հետ համատեղ, երբ մի ամբողջ կյանք հիշողություն է դարձել։ Անահիտ Սիմոնյանը օրեր առաջ մի հրապարակում էր կատարել,  որտեղ նշել էր, որ չի կարողանում այս դաժան լուրը հայտնել որդուն  և փակել է որդուն տանը, որպեսզի ոչ ոք այդ մասին նրան չասի։

Հայկոյի և Անահիտի որդին սովորում է հինգերորդ դասարանում։ Արմանը ինսթագրամում ակտիվ է և բլոգեր դառնալու առաջին քայլերն է կատարում։

Այս օրերին տղան համացանացում լուռ էր։ Եվ ահա նա օրեր անց համացանցում հրապարակում է կատարել և հանրայանացրել մի լուսանկար, որտեղ նրանք երեքով են՝ ինքը, մայրը և հայրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: