Հայտնի արտիստուհի Գայանե Ասլամազյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի արտիստուհիներից Գայանե Ասլամազյանը նշում է ծննդյան հերթական տարեդարձը։ Գայանեն սովորել է Երևանում, ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի թեորիայի և պատմության բաժինը՝ ուսումը շարունակելով ասպիրանտուրայում։

Դեռ 1993 թվականին Գայանեն եղել է «Այո» անունը կրող շաբաթաթերթի լրագրող։ Հայկական ու միջազգային հարթակներում աչի է ընկել որպես հաղորդավարուհի՝ արժանանալով լավագույն հաղորդավարուհի կոչմանը։

Գայանեն երկար ժամանակ հեռուստաեթերում վարում էր առավոտյան ծրագրեր, հաղորդումներ, որոնց շնորհիվ էլ հեռուստադիտողը նրան ավելի լավ ճանաչեց։

Գայանեի անձնական կյանքը բարդ է եղել։ Բավականին հասուն տարիքում ընտանիք կազմելու որոշում ընդունած հաղորդավարուհին շուտ էլ որոշում է կայացնում բաժանվել ամուսնուց։ Նրա բաժանության մասին բազում ասեկոսեներ են շրջում։

Գայանեի կյանքում վերջերս մեծ ու ցավալի կորուստ է եղել։ Կյանքից հեռացել է արտիստուհու սիրելի եղբայրը։ Այդ դեպքից հետո ասպարեզում բավականին հայտնի արտիստուհին խիստ պասիվ դիրք գրավեց և շարունակում է նույն ոճով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!