Հայտնի գործիչ Մարգարիտ Եսայանի ծննդյան օրն է․

Հայտնի գործիչներից Մարգարիտ Եսայանը նշում է ծննդյան վաթսուներեքամյա տարեդարձը։ Մ․ Եսայանը ծնվել, մեծացել ու կրթություն է սռացել Երևանում՝ ավարտելով ԵՊՀ։Իսկզբանե լրագրողական կրթություն ստացած և լրագրողի գործունեություն ծավալող Մարգարիտ Եսայանը հընթացս սկսել է հետաքրքրվել ու զբաղվել նաև քաղաքականությամբ։

2012 թվականից սկսած՝ Մ․ Եսայանը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ երկու անգամ ընտրվելով որպես պատգամավոր։ Նա եղել է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից։

Մ․ Եսայանն ամուսնացած է և երկու չքնաղագեղ դուստրերի մայր է ու չորս թոռնիկների տատիկ։ Նա միշտ հպարտությամբ է խոսում իր ընտանիքի, դուստրերի մասին։

Ծննդյան օրվա նախաշեմին Մ․ Եսայանը տեղադրել է իր լուսանկարներից մեկը և գրել է հետևյալը․ «Անձնագրային ծննդյանս օրը հայ-հայ ավարտվում է,  կեսգիշերից կսկսվի բուն ծննդյանս օրը։

Կարող եք կամաց-կամաց նվերները եւ շնորհավորանքի ջերմ, անկեղծ սրտից բխած թանկարժեք խոսք- մարգարիտները շաղ տալ, մաղթելով հիմնականը՝ առողջություն եւ ԲՈԼՈՐ նպատակների արագ իրականացում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: