Հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի դերասաններից Նիկոլայ Եղիազարյանն այսօր նշում է ծննդյան հերթական հոբելյանը։ Նա վերջին շրջանում փոքր-ինչ նվազեցրել է իր հանրային ակտիվությունը, չնայած որ հանդես է գալիս հեռուստանախագծերում նույն ակտիվությամբ։

Նիկոլայ Եղիազարյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Նա ամուսնացած է Հելենի հետ։ Բոլորովին վերջերս ընտանիքում բալիկի համալրում է եղել։ Լույս աշխարհ է եկել Նիկոլայի որդին։ Դերասանի առաջնեկը դուստր է։

Հատկանշական է, որ Նիկոլայն այնքան է սիրել ու մեծարել իր հայրիկին, որ նախ դստերն է հոր պատվին Ռուբինա անվանակոչել, ապա նաև որդուն՝ Ռուբեն։ Ցավոք, վերջերս կյանքից հեռացել է նաև Նիկոլայի հայրը։

Ռուբինան երեք տարեկան է, իսկ Ռուբենը արդեն բոլորել է մեկ տարին։ Նշենք, որ Նիկոլայն այն մարդկանցից է, ով առանձնահատուկ կարևորություն է տալիս ընտանեկան միջավայրին, ընտանիքի մոդելին։

Մեծացած լինելով ավանդական հայկական ընտանիքում՝ Նիկոլայը ևս ամեն ինչ անում է հայկական ներդաշնակ ընտանիք ստեղծելու համար։ Նրա կինը՝ Հելենը, եկել է Ամերիկայից։

Понравилась статья? Поделиться с друзьями: