Հայտնի դերասան Սամվել Բաղինյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի և նրա գեղեցիկ ընտանիքի մասին

Հանրահայտ արտիստ Սամվել Բաղինյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Արտիստը ծնունդով Իջևանից է։ Նա դպրոցական կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ բարձրագույն արտիստական կրթությունը՝ Երևանում։

Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին Սամվելը հանդիպել է Ջուլիետա Ստեփանյանի հետ, ում հետ էլ հետագայում կապել է կյանքը։

Արտիստական զույգը բավականին բազմաշերտ ու հետաքրքիր ընտանեկան կյանք է ապրել։ Ամուսինները մեծացրել են հրաշալի երեք աղջիկների, որոնցից յուրաքանչյուրն այսօր կայացած մարդ է։

Ս․ Բաղինյանի դուստրերից ավագը Շուշանիկն է, ով սովորել է Պարարվեստի ուսումնարանում։ Շուշանիկն ընտանիք է կազմել՝ ունենալով երեք զավակ։ Շուշանիկի ընտանիքն ապրում է Արցախում։

Ընտանիքի միջնեկը՝ Սաթենիկը, նույնպես Պարարվեստի ուսումնարանն է ավարտել։ Նա նույնպես ընտանիք ունի, երկու զավակ։ Սաթենիկի ընտանիքն էլ բնակվում է Լեհաստանում։

Ընտանիքի կրտսեր զավակը Արուսյակն է, ով միակն է, ով թատերական կրթություն է ստացել, սակայն ներկայուս աշխատում է Լեհաստանի դեսպանատանը։ Արուսյակը ևս երկու զավակների մայրիկ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: