Հայտնի երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է․ որդուց ու ամուսնուց ստացած ջերմ շնորհավորանքները և այլ մանրամասներ

Հանրահայտ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նշում է ծննդյան հոբելյանը։ Հռիփսիմեն դեռ դպրոցական տարիներից հետաքրքրված է եղել երաժշտությամբ և երաժշտական կրթություն է ստացել դպրոցական ուսումնառությանը զուգահեռ։

Երգչուհին արդեն մոտ տասը տարի է, ինչ կյանքը կապել է երգարվեստի հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Մարտին Մկրտչյանի հետ։ Նրանք միասին երկու տղա ունեն։ Նրանց կրտսեր տղան ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։

Ավագը՝ Լեոն, իր խելացիությամբ և մանկական անուշ լեզվով հացրել է դառնալ շատերի սիրելի։ Խելացի բալիկն իր սոցհարթակում շնորհավորել է սիրելի մայրիկին՝ նրա համար երգելով մայրիկի նոր երգերից մեկը։ Նա նաև տեղեկացրել է, որ շուտով հանրայնացվելու է Հռիփսիմեի նոր երգը։

Ինչպես երևում է, Մարտինի և Հռիփսիմեի ամենից հեղինակավոր քննադատն ու ունկնդիրը իրենց որդին է, ում հետ էլ ծնողները քննարկում են իրենց նոր ստեղծագործությունները՝ մինչ դրանք հանրայնացնելը։Մարտինն էլ սիրելի կնոջ տարեդարձի առիթով տեղադրել է իր երգերից մեկը՝ այն նվիրելով Հռիփսիմեին։

Понравилась статья? Поделиться с друзьями: