Հայտնի է՝ ինչ տեսք է ունենալու «Աջափնյակ» մետրոյի կայարանը

«Տարբերակ» ճարտարապետական ընկերությունը ներկայացրել է «Աջափնյակ» մետրոյի կայարանի նոր տեսքը։ Բազմիցս քննարկված նախագիծը, կարծես, կյանքի կոչվելու փուլ է մտնում։ Այն արդեն գործնական փուլն է անցել և շուտով կյանքի կկոչվի բուն վիճակով։ Այդ ծրագրով կառուցվելու է կամուրջն ու կայարանը։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի խոսքով՝ չպետք է շեշտը դրվի բիզնեսի վրա, այլ հենց մետրոյի՝ որպես տրանսպորտային միջոցի, քանզի դա անչափ կարևոր է։ Հենց ավարտվի մետրոյի՝ որպես ենթակառուցվածք ստղծումը, կքննարկվի բիզնես կողմը։

Իրապես, Աջափնյակում մետրոյի ստեղծման գաղափարն անչափ հիանալի է, քանզի այն կարևոր հանգույց կդառնա կենտրոնը և այդ հատվածը բեռնաթափելու գործում։

Գաղտնիք չէ, որ մինչ Բարեկամություն հասնելը, տրանսպորտն արդեն լիքն է լինում՝ մեծ ուղևորահոսքի պատճառով։ Մետրոյի կայարանի կառուցումը կթեթևացնի վիճակը։

Չմոռանանք՝ ծրագրերում կա նաև մետրոյի ցանցի մեծացումը՝ ընդհուպ մինչև ՀԱԹ, ինչն էլ ավելի կթեթևացնի վիճակը։

«Աջափնյակ» կայարանը

📢Զգուշացե՛ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ»։Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծը՝ մշակված Tarberak Architectural Studio-ի կողմից։🚆Կարծիքնե՞ր։🤔

Опубликовано Զարգացման և ներդրումային ծրագրեր Суббота, 13 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: