Հայտնի լրագրող, հաղորդավար Գայանե Փայտյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ լրագրողներից ու հաղորդավարներից մեկը՝ Գայանե Փայտյանը բոլորել է ծննդյան քառասունյոթ տարին։ Գայենեն ծնունդով Երևանից է։

Նա ծնվել է մանկավարժի ու ինժեների ընտանիքում։ Գայանեն երկար եղել է ընտանիքի միակ ու շատ սպասված երեխան, իսկ հետո ծնվում է նաև կրտսեր քույրը։

Դպրոցական տարիներից Գայանեն որոշել է դառնալ բժշկուհի, սակայն դպրոցական ուսումնառության վերջին տարում մտափոխվում է՝ որոշելով գնալ լրագրության ուղղությամբ։

ԵՊՀ-ում ուսանած տարիները ծանրանում են ուսանող Գայանեի համար, քանի որ սրտի կաթվածից մահանում է հայրը։

Գայանեն սկսում է ինքնուրույն վաստակելու ուղիներ դիտարկել, որ հոգա հիվանդ մայրիկի ու հինգ տարեկան քույրիկի համա ապրուստի ծախսերը։ Գայանեն ընդամենը առաջին կուրսի ուսանողուհի էր, երբ աշխատանքի է անցնում Հանրայինում՝ որպես հաղորդավար։

Տարեցտարի կատարելագործելով մասնագիտական որակները՝ Գայանեն դառնում է ոլորտի առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Հետագայում Գայաների ճանապարհով է գնում նաև նրա կրտսեր քույրը՝ Մարիաննան։

Գայանեն երկվորյակ աղջիկների մայր է, լրագրության դպրոցի հիմնադիր։

Понравилась статья? Поделиться с друзьями: