Հայտնի հաղորդավար, ռեժիսոր Արմեն Ամիրյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունչորս տարին։ Ա․ Ամիրյանը դպրոցական կրթությունը ստացել է Երևանի՝ Նար-Դոսի անունը կրող դպրոցում։ Բարձրագույն կրթությունը շարունակել է Մանկավարժական համալսարանում։
Ա․ Ամիրյանն իր ռեժիսորական կրթությունը ստացել է Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում։ Նա շուտով սկսում է մասնագիտական գործունեություն ծավալել։ Արմեն Ամիրյանն իր կիրթ ու գրագետ խոսքի շնորհիվ շուտով հայտնվում է ռադիոյում, ապա նաև հեռուստատեսությունում։
Ա․ Ամիրյանի ընտանիքը ավանդական հայկական ընտանիք է։ Նա արդեն մոտ երեսուն տարի է, ինչ ապում է Նարինեի հետ։ Արվեստի վաստակավոր գործիչը երեք զավակների հայր է։ Նրա զավակներն են՝ տղան՝ Հայկը և աղջիկները՝ Սեդան ու Արինան։
Ա․ Ամիրյանը տարբեր առիթներով ասել է, որ իր համար ընտանիքն առաջնահերթություններից է, իսկ իր կյանքում ունեցած հաջողությունների մեծ մասին նա հասել է կնոջ աջակցությամբ։
Ա․ Ամիրյանը հեղափոխությունից առաջ Մշակույթի ոլորտի ղեկավարն էր։