Հայտնի հոգեբանների ընտանիքը տասնվեց տարեկան է. Մարիամը հարսանեկան լուսանկարներ է հրապարակել՝ հուզիչ գրառում անելով

Արկադի և Մարիամ Մեհրաբյանների գեղեցիկ ընտանիքը տոնել է տասնվեցամյակը: Ամուսինները հայտնի են իրենց մասնագիտական բեղուն գործունեությամբ, «Ժեստ» հոգեբանական ակումբի հիմանդրմամբ:

Նրանք իրենց մոտեցումներով փորձում էն արդյունավետ կերպով լուծել իրենց դիմած քաղաքացիների հոգեբանական խնդիրները՝ նրանց կյանքն առավել լավը դարձնելով:

Ամուսինները հաճախ նաև հեռուստատեսային նախագծերի են մասնակցում՝ այդկերպ ևս իրենց մասնագիտական խորհուրդներով փորձելով օգտակար լինել:

Ընտանեկան հոբելյանական տասնվեցամյակի կապակցությամբ Մարիամը հրապարակել է տասնվեցամյա հնության հարսանեկան լուսանկարները՝ հուզիչ հրապարակում անելով:

Նա ի մի է բերել տասնվեցամյա ընտանեկան բուռն, հաջողություններով ու դժվարություններով լեցուն ընտանեկան կյանքը՝ սիրո խոստովանություն անելով ամուսնուն:

Մարիամը գրել է. «16 տարի առաջ այս օրը շաաատ սիրուն, հետաքրքիր, արկածային օր էր։ Հիշարժան դրվագներով և ամենակարևորը լիքը ՍԵՐ: Այսօր կարծես նույն կերպ է ամեն բան լիքը սեր, հետաքրքիր օրեր, անընդհատ արկածներ (դե չորս հրաշք֊գազանիկների հետ առանց դրա չի լինում)։

Բայց մի կարևոր ՍԻՐՈ բանաձև տարածեցինք մենք այս տարիների ընթացքում՝ սերը պատասխանատվություն է, կես խոսքից իրար հասկանալ, զիջել և ներել, ստեղծել, նվիրվել»:

16 տարի առաջ այս օրը շաաատ սիրուն, հետաքրքիր, արկածային օր էր։ Հիշարժան դրվագներով և ամենակարևորը լիքը ՍԵՐ❤❤❤Այսօր…

Опубликовано Мариам Меграбян Суббота, 8 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: