Հենրի Ֆորդը հայտնի միլիարդատեր էր, ում գործունեության շատերն են ծանոթ և ումից օրինակ են վերցնում։ Մի անգամ, երբ նա Անգլիա էր մեկնում, օդանավակայանում հետաքրքրվեց քաղաքի ամենաէժան հյուրանոցով։
Այդ հարցումներն ապշեցրին օդանավակայանի աշխատակցներին, որոնց անսահման զարմացրել էր գործարարի, միլիարդատիրոջ հագի հնամաշ վերարկուն և նմանօրինակ հարցումները։
Աշխատակիցներից մեկը չկարողացավ իրեն զսպել և ուղիղ հարցրեց՝ արդյո՞ք միլիարդատերը խնայո՞ւմ է գումարները և ո՞րն է պատճառը, չէ՞ որ նրա հնարավորությունները լայն են։ Եվ վերջապես նրա որդին լինում է աշխարհ թանկարժեք հյուրանոցներում և երբեք չի խնայում հայրիկի փողերը։
Պատասխանը հասարակ էր, ինչպես որ հենց ինքը՝ Ֆորդը․ «Որտեղ էլ որ կանգ առնեմ, նույն Հենրի Ֆորդն եմ, իսկ վերակուի մասին՝ այո՛, դա պատկանել է իմ հայրիկին, բայց նրա մեջ էլ եց նույն Հենրի Ֆորդն եմ»։
Միլիարդատիրոջ պարզ և հասարակ պատասխանը շատ բան կարող է փոխել մարդկային մտածելակերպում, երբ անձը խորապես հասկանա հնչած խոսքերի ամբողջ էությունը։