Հայտնի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը բողոքել է կնոջից՝ պատմելով իր առօրյայի մասին

Հայազգի հայտնի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը ապրում և գործում է ռուսական միջավայրում, սակայն հաճախ է հայկական խնդիրներով հետաքրքրվում ու հարկ եղած դեպքում բարձրաձայնում դրանք հայերի համար բարենպաստ դիրքերից:

Շոումենը վերջին շրջանում զբաղված է ոչ միայն հեռուստահաղորդումների և ներկայացումների նկարահանման աշխատանքներով, ալյ նաև ֆիլմային նկարահանումներով:

Չնայած դերասանի հագեցած ու հաջողված մասնագիտական գործունեությանը, նրա մոտ անձնական կյանքում ոչ միշտ է ամեն ինչ լավ: Մասնագիտական հաջողությունների հետ չի ներդաշնակվում Մ. Գալուստյանի ընտանեկան առօրյան:

Դերասանը վերջերս, ռուսական պարբերականներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ անկեղծանալով, պատմել է, որ անձնական կյանքում ամեն ինչ այնքան էլ հաջող չէ: Դերասանը խնդիրը կնոջ անփութության և անտարբերության հետ է կապել:

Նրա համար խնդիր է այն, որ կինն իրեն անհրաժեշտ ժամանակ չի տրամադրում, նույնիսկ լարված աշխատանքային օրվանից հետո տանը նա պատշաճ ուտելիք ու հանգիստ չի կարողանում գտնել, ինչն էլ դերասանին բողոքելու առիթ է տալիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: