Հայտնի ու սիրված դերասանուհի Գոհար Իգիթյանի ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստուհու մասին

Այսօր հանրահայտ ու տաղանդաշատ արտիստուհի Գոհար Իգիթյանի ծննդյան օրն է։ Արտիստուհին բոլորում է հիսունյոթ տարին։ Գոհարը դեռ հինգից վեց տարեկանում ասել է, որ ցանկանում է դերասանուհի դառնալ։

Հասուն տարիքում պահպանողական ծնողները զարմացել են՝ իմանալով, որ Գոհարը ցանկանում է Թատերական ինստիտուտ դիմել։ Տեսնելով ընտանիքի անդամների ընդդիմությունը՝ Գոհարը Թատերական է դիմում գաղտնի։

Գոհարը միաժամանակ ավարտում է դերասանի ստուդիայի կուրսերը։ Ծնողները, տեսնելով իրենց դստեր համառությունը, այլևս ոչնչով չեն ընդդիմանում։ Հետագա տարիներին դերասանուհին հանդես է գալիս տարբեր ներկայացումներում ու ֆիլմերում՝ գրանցելով լուրջ հաջողություններ։

Գոհարը ընկերներից մեկի խորհրոդվ դիմում է Դրամատիկ թատրոն՝ աշխատանքի համար, որտեղ ղեկավարը Արմեն Խանդիկյանն է։ Քսան օր Դրամատիկ թատրոնում ժամանակավոր կարգավիճակում լինելուց հետո Գոհարը համալրում է հիմնական դերասանուհիների շարքը։

Դրամատիկ թատրոնում աշխատանքը նաև ճակատագրական է լինում։ Գոհարը որոշում է կյանքը կապել ռեժիսոր Արմեն Խանդիկյանի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: