Հայտնի ու սիրված դերասան Անդրանիկ Զաքարյանի ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ ու սիրված դերասաններից Անդրանիկ Զաքարյանը բոլորում է ծննդյան քառասունչորս տարին։ Անդրանիկը ծնունդով Երևանից է։

Թերևս, քչերը գիտեն, որ Անրդանիկը դպրոցից հետո սովորել է Ռ․ Մելիքյանի անունը կրող երաժշտական ուսումնարանում՝ ավարտելով դուդուկի և շվիի բաժինը։

Անդրանիկը շուտով ընդունվում է Փոսի թատրոն՝ աշխատելով որպես երաժշտական ձևավորող։ Շուտով ընդունակ ու տաղանդավոր երիտասարդը սկսում է նույն թատրոնում հանդես գալ որպես դերասան։

Շատ արագ Անդրանիկը Թատերական ինստիտուտ դիմելու ցանկություն է ունենում։ Նա սովորում է Թատերական ինստիտուտում, որտեղ էլ հանդիպում է իր ապագա կնոջը, իսկ հետո հիմնավորվում է դերասանական ոլրոտում։

Շուտով Անդրանիկն ամուսնանում է։ Նա ընտրում է իր ոլորտի մեկ այլ դերասանի՝ Արաքսյա Մելիքյանին, որի հետ ապրում են արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ։ Անդրանիկն ու Արաքսյան երկու հրաշալի բալիկներ ունեն։

Դերասան զույգերի առաջնեկը տղա է, իսկ երկրորդ բալիկը՝ աղջիկ։ Զույգը տարբեր առիթներով ասել է, որ հնարավոր է էլի բալիկներ ունենան։

Понравилась статья? Поделиться с друзьями: