Հայտնի ու սիրված երաժիշտ Նաիրա Գյուրջինյանը նշում է ծննդյան տարեդարձը

Հայտնի ու սիրված երաժիշտ, խմբավար Նաիրա Գյուրջինյանն այսօր նշում է ծննդյան հիսունիննամյա տարեդարձը:

Նաիրան ծնվել է Բաքվում: Նա բավականին փոքր է եղել, երբ ընտանիքը փոխադրվել է ռուսական Տյումեն քաղաք:

Դպրոցական առաջին քայլերը Տյումենում անելուց հետո Նաիրան երրորդ դասարան է եղել, երբ ընտանիքը որոշել է փոխադրվել Երևան: Այստեղ Նաիրան և իր երկու քույրերը հաճախել են դպրոց: Նաիրան բախվել է լեզուն չիմանալու խնդրի հետ:

Դպրոցն ավարտելուց հետո Ն. Գյուրջինյանն ընդունվել ու սովորել է Ա. Բաբաջանյանի անունը կրող երաժշտական ուսումնարանը, որից հետո նախ կարճ ժամանակով աշխատել է Մեծամոր քաղաքի դպրոցում, ապա՝ Հ. Իգիթյանի գեղագիտական կենտրոնում:

Հենց այս կենտրոնում էլ երաժիշտը ստեղծում է իր ջազային ու էստրադային խմբերը, ծավալում արդյունավետ երաժշտական ու մանկավարժական գործունեություն:

Զուգահեռ Ն. Գյուրջինյանը հանդես է գալիս նաև երաժշտական բնույթի հեռուստահաղորդումներում՝ ստանձնելով ժյուրիի դերը: Նաիրան չքնաղ երկու աղջիկների մայր է:

Понравилась статья? Поделиться с друзьями: