Հանրահայտ դերասան Արմեն Մարգարյանն այսօր բոլորում է ծննդյան հիսուն տարին։ Նա դեռ մանուկ հասակից հետաքրքրվել է դերասանությամբ, հաճախել է թատերական խմբակ, իսկ տասը տարեկանում նկարահանվել է ֆիլմում։
Խորեն Աբրահամյանի ղեկավարած խմբում դերասանական արվեստ ուսանելուց հետո նա հրավիրվում է Սունդուկյանի անվան թատրոն և այնտեղ է սկսում աշխատել։
Նա շուտով սկսել է հանդես գալ նաև ֆիլմերում, իսկ հեռուստատեսությունում աշխատել և աշխատում է որպես կրկնօրինակող դերասան։
Արմենը հաճախակի է հանդես գալիս հեռուստանածագծերում, սերիալներում՝ արժանանալով լավ գնահատանքի։ Արմենն ունի գեղեցիկ ընտանիք։
Նա ամուսնացած է Սուսաննա Գրիգորյանի հետ։ Սուսաննան մասնագիտությամբ վարսահարդար է և ոճաբան, ով աշխատում է նաև հայտնի շոուբիզնեսային դեմքերի հետ։
Նրանք երկու տղաներ ունեն՝ Ավետիսը և Հարությունը, ովքեր հետաքրքրվում են բասկետբոլով։
Արմենի երկու տղաներն էլ խաղում են բասկետբոլի հայկական թիմում։ Արմենը հաճախ է իր հարցազրույցներում խոսում ընտանիքի, տղաների մասին՝ շեշտելով, որ հպարտանում է տղաներով։