«Հայրենի տանը.» Ն. Փաշինյանն Իջևանից իր և Աննա Հակոբյանի լուսանկարն է հրապարակել

Ն. Փաշինյանն առավոտ կանուխ բավականին դրական հրապարակում է արել՝ յուրօրինակ կերպով «Բարի լույս» մաղթելով իր էջի հետևորդներին, բոլոր հայերին: Նա հրապարակել է իր և տիկնոջ ինքնանկարը՝ սելֆին՝ հայրական տան ծառաշատ բակից: Վարչապետը լուսանկարը վերնագրել է հետևյալ կերպ. «Հայրենի տանը»:

Լուսանկարն արվել է հենց այսօր առավոտյան: Երեկ կեսօրից հետո Սևանի տարածաշրջան գնացած վարչապետը տարբեր վարչական հանդիպումներից, նոր ստորաբաժանումների ու կառույցների բացման կարգերին մասնակցելուց հետո չի վերադարձել Երևան:

Նա, ինչպես իր հրապարակման մեջ էր տեղեկացրել, հանդիպում էր ունեցել Տավուշում ամռան կեսին տեղի ունեցած մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներից մեկի հետ, իսկ հետո, ինչպես երևում է, տիկնոջ հետ գիշերել է հայրական տանը՝ Իջևանում:

Լուսանկարում ամուսինները երկուսով են: Այն նկարել է Աննա Հակոբյանը: Երկրի վարչապետի և տիկնոջ գեղեցիկ, պարզ ու անպաճույճ լուսանկարը բազմաթիվ գեղեցիկ բարեմաղթանքների, ողջույնի ու սիրո ջերմ խոսքերի է արժանացել:

Վարչապետը նաև լուսանկար է հրապարակել Իջևանի Բլբուլյան փողոցից, որտեղ աշխատանքը եռում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: