Հայրը որդուն անակնկալորեն հանդիպում է ռшզմաճակատում. թող բոլոր ծնողներն այսպիսի հանդիպումներ ունենան

Ինչպես հայտնի է, մեր օրերի անտոկուն ու ճակատագրական մարտեր մղող հերոսների կողքին շատ հաճախ հայտնվում են իրենց հայրերը: Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով՝ նարնք փորձում են անպայմանորեն իրենց խիզախ զավակների կողքին լինել նրանց համար կարևոր այս օրերին:

Նմանօրինակ մտածողությամբ ծնող է նաև Ջոնը, ով ռшզմաճակատում հանդիպում է իր սիրելի որդուն: Այն, ինչ տեղի է ունենում այդ հանդիպման ժամանակ, անասելի հուզիչ է ու սրտառուչ:

Հանդիպելով թանկագին ու սիրելի որդուն մարտի դաշտում՝ հայրը համբուրում է նրա ճակատը, ձեռքը ու մեկ արտասվում, մեկ ծիծաղում ու ասում է. «Ասացիր, որ ինձ մենակ չես թողնի, կատարեցիր խոստումդ բալես»։

Այս հուզիչ դրվագին մի կադր իր էջում դնելով՝ իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանը գրում է. «Ահա, նայե՛ք, հաղթանակը սա է։

Իզուր չի, որ ասում են, մենք արդեն հաղթել ենք։ Հաղթանակը լինում է նախ ոգով։ Մենք կերտել ենք ամենամեծ հաղթանակը`ոգու հաղթանակը, մնացածն էլ կկերտենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: