Հայ երիտասարդը ստիպեց պատռել ավտոբուսի վրայից թուրքական դրոշը․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը տասնամյակներ շարունակվում է և որքան էլ խաղաղության կոչեր հնչեն և գիտակցումը լինի, այնուամենայնիվ, երկու երկրների  ժողովուրդների միջև թշնամանքը արմատացած է։

Վերջերս մի միջադեպ էր տեղի ունեցել․ Ադրբեջան-Հայաստան սահմանային հատվածում ադրբեջանցի հսկիչները ստիպել էին հեռացնել ավտոբուսի վրայի ինքնակպչուն թուղթը, որի վրա պատկերված էր Արցախի դրոշը։ Ի վերջո նրանք կարողանում են հասնել իրենց ուզածին։

Այդ տեսանյութը շատերին էր զայրացրել։

Տեսանյութում հստակ երևում էր, թե ինչպես ադրբեջանցիներն անձամբ ի վերջո պատռեցին այն դանակի օգնությամբ։ Եվ ահա պատասխանը կարծես չուշացավ։ Նմանօրինակ մի դեպք էլ տեղի  է ունեցել հայ-թուրքայկան սահմանին։

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Սյունիքում հայ երիտասարդը պնդում, որ ավտոբուսի վարորդը հեռացնի թուրքական դրոշը պատկերող թուղթը։ Սկզբում վարորդը չի ցանկանում հեռացնել, սակայն երկար պնդումներից հետո ի վերջո հեռացնում է այն։ Տեսանյութը բոլոր մանրամասնությամբ դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: