Հայ երիտասարդը՝ Արսեն Միրզոյանը, պարզապես փայլել է ուկրաինական բեմում՝ հանդես գալով տեղի հեռուստատեսությամբ հեռարձակվող երաժշտական նախագծում: Նա նախ ներկայացել է՝ հայտնելով, որ զբաղվում է երաժշտությամբ, ունի նկարահանած տեսահոլովակ:
Արսենի կատարման մեկնարկից առաջ հաղրոդման շրջանակներում կադրեր են ցուցադրվել նաև նրա երգի տեսահոլովակից: Հետո Արսենը սկսել է կատարել «Չեմ հանձնվի առանց մարտի» երգը: Երգի կատարման ողջ ընթացքում ժյուրին կլանված և ամենայն ուշադրությամբ հետևում էր Արսենի արտաբերած նոտաներին:
Երգի կատարումից հետո Արսենը որպես երաժշտական մարզիչ է ընտրում երգիչ Ստաս Պիեխային, ով իր ուրախությունն է հայտնում այդ փաստի առիթով՝ նշելով, որ շատ հեռանկարային ծրագրեր ունի Արսենի հետ համատեղ աշխատանքի հետ կապված:
Ելույթի ավարտից հետո Ա. Միրոզյանն իր հուզմունքի ու զգացողությունների մասին է պատմել կուլիսներում իրեն սպասող հաղորդավարին և իր մտերիմներին:
Արսեն Միրզոյանի նշյալ հրաշալի կատարումը կարող եք վայելել ստորև բերված տեսանյութում: