Լենա Ղազարյանը հուզիչ երգ է ներկայացրել, որը նվիրված է հայ զինվորին, այն զինվորին, ով այս օրերին կագնած է սահմանին և պահում է հող հայրենիի անառիկությունը:
Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է հենց իքնը՝ Լենա Ղազարյանը: Երգում խոսում է մայրական սիրտը: Մայրական սիրտը անհամբերությամբ սպասում է իր զինվոր տղայի վերադարձին՝ մտքում կրնելով նրա վերադարձի խոստումները:
Մայրական սիրտը չի կարողանում պատկերացնել իր առաջիկա գարուններն առանց սիրելի զավակի: Նա կարոտում է իր զինվոր որդու խոսքերին, ձայնին, դիմելու ձևին:
Զուգահեռ մայրական սիրտը լի է հպարտությամբ: Հպարտությունը գալիս է այն հերոսությունների զգացողություններից, որոնցով սահմանին դրսևորվել է խիզախ զինվորը:
Երգում մերօրյա պայքարի ազդեցիկ կադրերն են երևում, մեր իսկական հերոսները, ովքեր պատրաստ են շարունակաբար պայքարելու և հարկ եղած դեպքում նաև առաջ գնալու:
Լենա Ղազարյանը հուզիչ ու հոգեթով երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ: