«Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ, բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք հայ ժողովրդին»․ Ալեն Սիմոնյանի հետընտրական գրառումը

Հետընտրական տրամադրությունները շարունակվում են զարգանալ։ Կուսակցական տարբեր ներկայացուցիչներ տարակարծիք գրառումներ են կյատտաչորում և ներկայացնում իրենց վերլուծությունները, մտորումները։ Հանրությունը ինչպես բաժանված էր մասի, շարունակում է մնալ բաժանված։

ՔՊ վառ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը նույնպես հանդես է եկել հայրենասիրական գրառմամբ, որտեղ նշել է, որ ժողովուրդն այս ընտրություններով պատասխանել է, թե ով է «հողատուն» և «դավաճանը» և հայհոյանքները վերադարձրեց նրանց, ով արժանի էր դրան։ ԱԺ փոխխոսնակը հպարտացել է հայ հանրությամբ։

Նա շեշտել է, որ թե՛ Սյունեցին, թե՛ Երևանցին և անգամ Շուռնուխցին այդ ամբողջական պատասխանի տվողներն են եղել։ Ողջ սուտն ու ատելությունը վերադարձրեց հասցեատերերին։

«Բերաններդ փակեք ու ծառայեք հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է՝ միշտ:

Կեցցե մեծ, իմաստուն, ուժեղ ուժեղ հայ ժողովուրդս»,- գրել է Սիմոնյանը։ Սիմոնյանի գրառումը սատարել են բազմաթիվ օգտատերեր, որոնք իրենց կարծիքը հայտնել են մեկնաբանություններրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: