Հայ հայտնիներ, ովքեր նաև շատ մտերիմ ընկերներ են․ ուշագրավ մանրամասներ

Կան շատ հայտնի դեմքեր տարբեր ոլորտներից, ովքեր նաև շատ լավ ու մտերիմ ընկերներ են։ Նրանց մտերմությունը տարիների պատմություն ունի։

Երկար տարիների մտերիմներ են Աշոտ Ղազարյանն ու Հրանտ Թոխատյանը։ Մինչ 1997 թվականը ընդամենրը ծանոթներ Հրանտն ու Աշոտը մտերմանում են հատկապես «Մեր բակը» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Ֆիլմի սցենարին համապատասխան շուտով իրական կյանքում ևս Աշոտը դառնում է Հրանտի ամուսնության քավորը, երբ նա կյանքը կապում է Լուիզայի հետ։

Շատ ջերմ հարաբերությունների մեջ են երգչուհի Նառան, արտիստուհ Իրինա Դանիելյանը և ստեղծագործող Անիտա Հախվերդյանը։

Նրանք հաճախ են միասին ժամանակ անցկացնում ու ճամփորդում։ Նառայի մայրը եղել է Իրինայի դասղեկը։

Մտերիմներ են նաև Հրաչյա Հարությունյանը, Արթուր Ութմազյանը և Արմեն Խանդիկյանը, ովքեր աղմկոտ միջավայր չեն սիրում, իսկ թատրոնի շենքից դուրս մասնագիտական թեմաներից առհասարակ չեն խոսում։

Առանձնահատուկ մտերիմներ են հաղորդավարներ Դիանա Մալենկոն ու Արտակ Վարդանյանը, ովքեր իրենց օրինակով ցույց են տալիս, որ հակառակ սեռի ներկայացուցիչների միջև իսկական ընկերություն լինում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: