«Հանգստություն». ինչպե՞ս են անցկացրել կիրակնօրյա հանգիստը Արարատ Միրզոյանն ու ընտանիքի անդամները

Ա. Միրզոյանն ու ընտանիքի անդամները կիրակնօրյա հանգիստն անցկացրել են բնության կանաչ, մաքուր ու խաղաղ գրկում՝ վայելելով ամառային հրաշք բնության պարգևած անդորրը: Այս մասին իմանում ենք Գոհար Աբաջյանի հանրայնացրած գեղեցիկ և ուշագրավ լուսանկարներից:

Նա նոր լուսանկարներ է հանրայնացրել ամուսնու և երկու երեխաների գեղեցիկ հանգստի պահերից՝ դրանք վերնագրելով հետևյալ կերպ. «Հանգստություն»: Լուսանկարներից մեկում նրանց երեխաները՝ ավագ դուստր Արփին և կրտսեր որդին՝ Սամվելը, խաղում են իրենց սիրելի շան՝ Բեռնայի հետ:

Իսկ Ա. Միրզոյանը նստած է ծառի շվաքի ներքո՝ վայելելով բնության շքեղ մաքրությունն ու անդորրը: Ա. Միրզոյանի լուսանկարը հետաքրքիր մեկնաբանությունների տեղիք է տվել: Իսկ առիթը լուսանկարում երևացող ձեռքի ժամացույցն է:

Օգտատերերից մեկը գրել է, ժամացույցի երևալը բազմաթիվ ավելորդ հոդվածների հրապարակման առիթ կդառնա, իսկ մեկ այլ օգտատեր էլ առաջարկել է հրապարակել նաև ժամացույցի ՀԴՄ կտրոնը, որ գնի առումով ուռճացված հոդվածներ չհայտնվեն լրատվական կայքերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: