Հանդիպել են Արցախի երեք պաշտոնաթող նախագահները. լուսանկար

Արցախը ճակատագրական ու օրհասական օրեր է այժմ ապրում, որոնք իրենց տեղն են գտնելու մեր պատմության էջերում: Ճակատագրական իրավիճակը շատերին է մղում բռնել Արցախի ուղին: Այնտեղ գտնվել ձգտում են շատերը:

Ահա այդ շատերից մեկն էլ Ռ. Քոչարյանն է՝ որդու հետ: Համացանցում հանրայնացվել են կադրեր, որոնցում երևում է, որ հայր ու որդի Քոչարյանները Արցախում են:

Ռ. Քոչարյանի անվամբ գործող սոցհարթակային էջում կադրեր են հանրայնացվել, որտեղ երևում է, որ Ռ. Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

Էջում լուսանկարը հանրայնացվել է հետևյալ մեկնաբանությամբ. «Ազգ-բանակ գաղափարը շատ մոտ է այն իրավիճակին, որն այսօր տիրում է Արցախում»: Ապա նշվել է, որ լուսանկարն արված է սեպտեմբերի երեսունին:

Նշենք նաև, որ երգիչներից Մհերն իր էջում ռուսերենով հորդորել էր նախկին նախագահին՝ դիմել հարևան Ռուսաստանի առաջնորդին՝ օգնության խնդրանքով: Երգչի այս հրապարակումը մեծ բարկություն է առաջ բերել հանրության մոտ:

Понравилась статья? Поделиться с друзьями: