Հանրահայտ երգիչ Արա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Հանրահայտ երգիչ Արա Մարտիրոսյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունչորս տարին։ Նա ծնվել է Մոսկվայում, բայց դպրոց է հաճախել Երևանում՝ ավարտելով հայրենիքի մայրաքաղաքի Կիրովի անունը կրող դպրոցը։

Դպրոցական ուսումնառության հետ միասին Արա Մարտիրոսյանը նաև երաժշտական կրթություն է ստացել՝ հաճախելով նախ երաժշտական դպրոց, ապա նաև ջազային քոլեջ։ Շուտով Արա Մարտիրոսյանը որոշ ժամանակ անց ընդունվել է Երգի պետական թատրոն՝ հանդես գալով որպես մեներգիչ։

Տարբեր ժամանակահատվածում երգիչը տարբեր երկրներում է ապրել՝ Ամերիկայից մինչև Ռուսաստան։ Նա այս ընթացքում հասցրել է հանդես գալ բազմաթիվ երկրների բեմերում։ Երգիչն ունի իր երգարվեստը սիրող ու գնահատող մեծաթիվ երկրպագուներ։

Տարիներ առաջ Արան կյանքը կապել էր երգարվեստում հայտնի մեկ այլ ներկայացուցչի՝ Լինանայի հետ։ Նրանք միառժամանակյա համատեղ ընտանեկան կյանքից հետո ամուսնալուծության որոշում են կայացրել, որին հաջորդած հարցազրույցներում Լիանան խոստովանել է, որ Արան իրեն հաճախ է հшրվшծել։

Արան այս թեմայով չի խոսում։ Երգիչը վերջերս համավարակային հիվանդություն ուներ, որը ծանր ընթացք է ունեցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: