Հանրահայտ կոմպոզիտոր, օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Աշխարհում հայկական երգարվեստը բարձր պահած և պահող, հայ երաժշտության զարգացման գործին մեծ ներդրում ունեցող Մանսուրյաններից Արաքսը նշում է ծննդյան յոթանասունչորսամյակը:

Մանսուրյան քույրն ու եղբայրը հայ երաժշտության ակնառու դեմքերից են, ովքեր իրենց երաժշտական բացառիկ ընկալումներով ու վերարտադրումներով մշտապես հիացնում են ամբողջ աշխարհի երաժշտասեր հասարակությանը:

Լիբանանում ծնված Արաքսը 1947 թվականին, երբ մեկ տարեկան էր, եղբոր՝ Տիգրանի և ընտանիքի մյուս անդամների հետ հայրենիք է գալիս՝ մշտական բնակության:

Ամբողջ աշխարհի համար դժվարին այս տարիներին Մանսուրյանները ևս բազմաթիվ դժվարությունների միջով են անցնում, սակայն նրանց հոգու մեջ եղած մեղեդին նրանց ապրեցնում է նույնիսկ ամենադժվարին օրերին:

Այժմ Ա. Մանսուրյանը բնակվում է Սիդնեյում, դասավանդում է տեղի կոնսերվատորիայում: Նա իր գործունեությամբ օտարազգի լսարանին ևս ճանաչելի և սիրելի է դարձնում հայ տաղանդավոր երաժիշտների ու կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Նա շարունակում է նաև հանդես գալ տարբեր օպերետային դերերգերով՝ հուզելով շատերին:

Понравилась статья? Поделиться с друзьями: