Հանրահայտ ու սիրված երգիչ Ձախ Հարութի ծննդյան օրն է․ երգչի երևանյան ելույթն ու այլ մանրամասներ

Այսօր հանրահայտ ու շատերի կողմից սիրված երգիչներից Ձախ Հարութը բոլորում է ծննդյան յոթանասունմեկ տարին։ Նա ծննդյան նախօրեին վերադարձել է հայրենիք։

Երգիչը վերադառնալուն պես առաջինը եղել է Եռաբլուրում, իսկ երեկ երեկոյան երևանյան ելույթ է ունեցել՝ իր ելույթով ուրախացնելով երևանցիներին։

 

Հարութը ծնվել ու մեծացել է Երևանում, դպրոցական կրթությունը ստացել է թիվ քառասուներեք միջնակարգ դպրոցում, որից հետո մեկնել է զինծառայության Սովետական բանակ։ Հարութի զինծառայությունն անց է կացել Ուկրաինայի Կանատոպ քաղաքում։

Հարութը սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում։ Դեռ վաղ տարիքից նվագել է տարբեր երաժշտական գործիքներ։ Երաժշտական կատարումներով հանդես է եկել նաև զինծառայության տարիներին։

Հետո, մեկնելով Ամերիկա, Հարութը հանդես է եկել տեղի երաժշտական ակումբներում։ Նա տարիների ընթացքում կայուն հանդիսատես է ձեռք բերել՝ դառնալով ժամանակի ամենից սիրված ու պահանջված երգիչներից մեկը։

Հարութի կատարումները ներկայումս էլ շատ պահանջված են։ Երգիչը տարբեր մրցանակների և պատվավոր կոչումների է արժանացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: