Հանրությունը շատ խելացի է, այս կռվի ընթացքում դա մեկ անգամ ևս ապացուցվեց․ Ռ․ Բաբայան

Ռ․ Բաբայան․ ողբերգության ընթացքում մարդիկ ավելի խորն են դառնում։ Խորքային պրոցեսներ են սկսվում, իսկ դա շանս է։ Միգուցե, կարողանալ գտնել ելքն փակուղիներից, որոնք դրել է մեր առջև կյանքն։ Անձնական կյանքում, եթե մարդը ուզում է մնալ մարդ, ողբերգության ժամանակ իմաստնանալով, կարողանում է խուսափել հետագա ողբերգություններից։

Իրականում մենք պետակաշինությամբ չենք զբաղվել, ասմունքային հայրեասիրությամբ են զբաղվել, մենք ժողովրդավարությունը ժողովրդահաճոյության հետ ենք շփոթել։ Պարզվեց ոչ մի ղեկավարման ձև կայուն չէ, կախված է մեկից, իսկ անձը սխալական է ու եթե չկա համակարգ, բախվում ենք ողբերգության։

Եթե մենք ուզում ենք պետություն պիտի կայացնենք պետական ինստիտուտները։ Հանրությունը հիմա արհամարհում է բոլորին։ Ի՞նչ ենք լսում, պարզունակ գնահատականներ ու մեղադրանքներ, որտեղ նայև ուղված են հանրությանը։ Յուրաքանչյուր ուժ կարիք ունի դիալոգի հանրության հետ։

Հետևաբար, պետք չէ նեղանալ, որ հանրությունը չի արձագանքում։ Հանրությունն շատ խելացի է, բացահայտվեց հենց էս կռվի ընթացքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: