Հաշվի ենք առել Լեոյի բոլոր դիտողությունները. Մարտին Մկրտչյանը նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել

Մարտին Մկրտչյանը օրերս մի շատ զվարճալի տեսանյութ էր տեղադրել իր տղայի մասնակցությամբ։ Տեսանյութն արվել էր մեքենայի մեջ։ Ութամյա Լեոն հայրիկին խորհուրդ էր տալիս, թե ինչ տոնայնությամբ կարելի է երգել նոր երգի մի որոշակի հատված։

Այսօր արդեն Մարտինը ներկայացրել է իր նոր երգը՝ գրելով, որ այն ձայնագրելիս հաշվի է առել իր տղայի տված բոլոր խորհուրդները։ Մարտինի նոր երգի վերնագիրն է «Գծի պես սիրահարվել եմ»։

Երգը, ինչպես հասկանալի է վերնագրից, սիրային թեմատիկայով է։ Այն բավականին ակտիվ ու մեղեդային ստեղծագործություն է, որի երաժշտությունը հեղինակել է Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը։

Երգին զուգահեռ ներկայացվում է հետաքրքիր տեսահոլովակ, որի ռեժիսորը Նարբեհ Խոդավերդին է՝ Հրաչ Մուրադյանի աներձագը, ով բավականին հայտնի ռեժիսոր է ամերիկահայերի միջավայրում։

Երգի գործիքավորումը Կարեն Սևակինն է։ Մարտինի ներկայացրած նոր գործի պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: