Հասմիկ Բաղրամյան․ արմատներից հեռու ենք, մենք կտրվում ենք ավելի ու ավելի. Երբ արմատը չկա դառնում ես մասսա՝ չմտածող

Հասմիկ Բաղրամյան․ արմատներից հեռու ենք, մենք կտրվում ենք ավելի ու ավելի։ Երբ արմատը չկա դառնում ես մասսա՝ չմտածող, որը ծրագիր է։ Ավանդույթը նման դեպքերում հակառակորդ է, և այդ ծրագրին խանգարող։ Մենք աթեիզմի ժամանակ ենք ունեցել, որ պետք էր սովետական արդյունք ստեղծել ու ոչ հայկական, և մի քանի ազգագրական խմբերի շնորհիվ փոքրիկ լուսամուտ բացվեց։

Ընդունեցինք անկախությունն ու ավանդույթը թվում էր պիտի զարգանար, բայց տեսանք տխրագույն տեսարան, փոխարենը առավել հեռացանք ավանդույթ ասվածին։ Հիմա ժամն է եկել երևի վերադարձ կատարելու ու փրկության ճյուղ դա սարքելու։ Ընկալենք ինչու՞ է ավանդույթը պահվել, ուրեմն իմաստ է էստեղ եղել։

Նոր տարվա իմաստը՝ սկիզբն է, քեֆը ու տենը առանձին բաներ են։ Նորի զգացողությունը պիտի լինի։ Չնշել նոր տարին սխալ է, մենք հինը հանում ենք նորն ենք հագնում, իմաստը նորն է նորի թույլատրումը։

Բայց էդ նշելը, որ մենք ենք անում՝ հակածես է։

Понравилась статья? Поделиться с друзьями: