Հասմիկ Կարապետյանի և Շանթ Կիրմիզյանի որդու առաջին լուսանկարը

Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Կիրմիզյանը, ինչպես հայտնի է, երկու բալիկներ ունեն: Նրանցից ավագը դուստրն է, ում ծնողները Տաթև են անվանել, երկրորդ զավակը տղա է, ում ծնողները Գրիգոր են անվանել:

Արդեն լրացել է փոքրիկ Գրիգորի չորսամսյակը: Հասմիկ Կարապետյանը դեռ չի հանրայնացրել փոքրիկ տղայի լուսանկարներից և ոչ մեկը: Փոխարենը դա այսօր դա արել է փոքրիկի հայրը՝ Շանթը:

Շանթն իր սոցցանցային հարթակում հանրայնացրել է իր փոքրիկ տղայի հետ լուսանկար, որը Գրիգորի առաջին հանրային լուսանկարն է: Շանթը երեք լեզվով գրել է լուսանկարին կից՝ Իմ որդին:

Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում հաճախ է հարցազրույցներով հանդես գալիս, որոնց ընթացքում խոսում է համավարակային դժվարությունների, երկու բալիկներին այդ պայմաններում մեծացնելու, նրանց տարիքային առանձնահատկություններով պայմանավորված դժվարությունների մասին:

Մայրիկը բազմիցս նշել է, որ իր աղջիկը՝ Տաթևը, խիստ խանդով է մոտենում կրտսեր եղբոր նկատմամբ ծնողների ուշադրությանը, ուստի նրանք անում են հնարավոր ամենը, որ հաղթահարվի այդ վիճակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: