Հաստատվեց․․․Քիմն ու Քանյեն բաժանվում են

Ժամանակին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնական պայմանագիր կնքեցին, ինչը պարզեցնում է աստղային զույգի ամուսնալուծության գործընթացը։ Ըստ կայքի ՝ ամուսնալուծության վարույթը խաղաղ է ընթանալու: Քիմը խնդրում է չորս երեխաների համատեղ օրինական և ֆիզիկական խնամակալության իրավունք:

Քարդաշյանը և Ուեսթը ժամանակին ամուսնության պայմանագիր են կնքել, և այժմ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում վիճարկել այն: Լուծվել են նաև գույքի բաժանման վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Միևնույն ժամանակ, փաստաթղթերում բաժանման ամսաթիվը նշված չէ. Այս կետը դեռ պետք է հստակեցվի:

Քիմի և Քանյեի միջև խնդիրների մասին լուրերը հայտնվեցին 2020 թվականի հոկտեմբերին, երբ Ուեսթը բացակայում էր Քարդաշյանի ծննդյան 40-ամյակի տոնակատարությունից: Հետո Քիմը սկսեց հասարակության մեջ հայտնվել առանց նշանադրության մատանի, բացի այդ, ռեփերը բացակայում էր Քարդաշյանների ընտանիքի ամանորյա երեկույթից:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ուեսթը հավաքում է ճամպրուկները: Երգիչը սկսեց կոշիկների մեծ հավաքածու հանել Կալաբասաս քաղաքում գտնվող այն առանձնատնից, որտեղ նա ապրում էր Քիմի ու երեխաների հետ: Հիշեցնենք, որ զույգն ունի չորս երեխա ՝ 7 տարեկան Նորթը, 5 տարեկան Սեյնթը, 2 տարեկան Չիկագոն և մեկ տարեկան Սեյմը:

Понравилась статья? Поделиться с друзьями: