«Հավանեցի՞ք զգեստս». Սիլվա Հակոբյանը ցուցադրել է դստեր նոր, չափազանց գեղեցիկ հագուստը

Սիլվա Հակոբյանը դստրիկից նոր լուսանկար է հանրայնացրել՝ իր հետևորդներից հարցում անելով: Նա հարցնում է, թե արդյոք հավանո՞ւմ են դստեր զգեստը, որը բավականին հետաքրքիր ձևավորում և տեսք ունի: Հարցումից հետո մայրիկը մեկնաբանում է հրապարակման բուն նպատակը

:

Երգչուհու մեկնաբանությունից պարզ է դառնում, որ դստրիկը հայկական արտադրության զգեստ է հագել, որը նոր է նվեր ստացել հայկական արտադրությամբ հագուստների վաճառքով զբաղվող խանութից: Զգեստը բավականին գեղեցիկ նկարազարդումով է ձևավորված

:

Միլայի հագի գեղեցիկ զգեստը նկարազարդված է հայկական «Գտնված երազ» հայտնի ու սիրված մուլտֆիլմի թեմատիկայով ու հերոսների պատկերներով: Հրապարակման մեջ երգչուհին տեղեկացնում է, որ «Արմենիան լուք» նախագիծն է այսօրինակ նախաձեռնության հեղինակը՝ ողջունելով նմանատիպ ձեռնարկումները:

Շնորհակալություն հայտնելով նախագծին հետաքրքիր նախաձեռնության և իրենց ուղարկված գեղեցիկ նվերի համար՝ երգչուհին հորդորում է իր հետևորդներին կրել հայկական արտադրության հագուստ, քանզի հայկականը միշտ ավելի գեղեցիկ ու նորաձև է:

Հավանեցի՞ք զգեստս🤗Գեղեցիկ է, չէ՞, որովհետև հայկական է😊 Շնորհակալ եմ “Armenian look” նախագծին հայրենական…

Опубликовано Silva Hakobyan Понедельник, 3 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: