Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխան պետք է ուտի կրծքի կաթ:
Մոր կաթը հնարավոր է փոխարինել միայն կաթնախառնուրդով: Երեխայի հիմնական սնունդը մինչև 12 ամսական մայրական կաթն է: Երբ փոքրիկը դառնում 6 ամսական, փոխվում են նրա պահանջները, զարգացումն ավելի է արագանում, այդ պատճառով անհրաժեշտ է լինում կրծքի կաթին զուգահեռ տալ նաև կողմնակի սնունդ:
Սակայն փոքրիկին այդ տարիքում պետք է մատուցել քիչ քանակությամբ սնունդ՝ 1-2 գդալ: Կարևոր է սննդի թարմությունը, օգտակար լինելը, սկզբում ցանկալի է հարված կամ տրորված մատուցել, ոչ մեծ կտորներով: Ցանկալի է սկսել բանջարեղեններից (դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, գազար և այլն), ժամանակի ընթացքում կարելի միքսել հաճելի բանջարեղենները՝ ավելի ախորժելի համ ստանալու համար: Ընթացքում սնունդը կարելի է փոփոխել, ավելացնել տարբեր հացահատիկներ ( հնդկաձավար, կորեկաձավար, բրինձ, ցորեն ), մրգեր, հատապտուղներ, ձու, թռչնամիս և այլն:
Ամեն օր կարելի է տարբեր սնունդ մատուցել փոքրիկին, զանազան մթերքներով: Կարելի է մատուցել առավոտյան ժամերի՝ հասկանալու համար երեխայի ռեակցիան այդ մթերքի հանդեպ:
Պետք է ստուգել նաև ալերգիա պարունակող մթերքների հանդեպ երեխայի ռեակցիան, որպեսզի բարդություններ չառաջանան: