Հարազատները, ընկերները որոշել են ծաղիկների, ծաղկեպսակի վրա ծախսվող գումարը հավաքել և ուղարկել Հայաստան

Թուրքագետ, վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանն ուշագրավ մի պատմություն է պատմել իր սոցհարթակում, որը ներկայացնում է հայերի բացառիկ հայերնասիրության և համախմբման գեղեցիկ օրինակ: Ընդ որում, դեպքը եղել է Հայաստանից դուրս: Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների մոտ «ամեն ինչ Արցախի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսը միս ու արյուն է ստանում անգամ տխուր դեպքերի ժամանակ։

Զատիկ Բաբուրյանի հայրը՝ Մինաս Բաբուրյանն է մահացել ԱՄՆ-ում։ Հարազատները, ընկերները որոշել են ծաղիկների, ծաղկեպսակի վրա ծախսվող գումարը հավաքել և ուղարկել Հայաստան, որը ծառայի զինվորների համար։ Քիչ առաջ տեղեկացա, որ այդ գումարը, որը կազմում է 5000 ԱՄՆ դոլար, փոխանցվելու է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի բանկային հաշվին։

Մեր ծրագրի և անձամբ իմ անունից ցավակցում եմ հանգուցյալի հարազատներին, բարեկամներին և ընկերներին, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնում այդ մարդկանց, որ վշտի ժամանակ ևս չեն դադարում մտածել Հայրենիքի, Հայոց բանակի մասին։

Այս քայլն աննկարագրելի ուժ է տալիս մեզ․․․ Հաստատ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»

Понравилась статья? Поделиться с друзьями: