Այսօր Նիկոլ Փաշինյանն, ի թիվս բազմաթիվ հանդիպումների, այցելել է նաև հիվանդանոց, որպեսզի տեսակցի մեր այն հերոսներին, ովքեր տարբեր վիրավորումներ են ստացել արցախյան ընթացիկ մшրտերում և իրենց բուժումն են ստանում հիվանդանոցում:
Հանդիպման շրջանակներում նա տեսակցել է Ս. Միքայելյանին և մյուս հերոս տղաներին, անհատական զրույցներ է ունեցել վիրավորումներ ստացած մեր հերոսների հետ, իմացել, թե նրանցից ում մոտ ինչ խնդիր կա, ծանոթացել է բոլորի հետ անհատապես՝ իմանալոց նրանց որպիսությունը:
Ընդ որում, վարչապետը դատարկաձեռն չի այցելել հիվանդանոց: Նա տղաներին գիրք է նվիրել:
Ըստ վարչապետին ուղեկցող բժշկի ներկայացման՝ զինվորների մեծ մասի մոտ գերակշռում է բազմաբեկորային վնասվածքները, որոնք բուժման պրոցեսի մեջ են:
Ներկայացնելով զինծառայողների առողջական վիճակի մասին անհատական, մանրամասն տեղեկություններ՝ հիվանդանոցի բժիշկը նշել է, որ տղաներից մեծ մասն ապաքինման ուղու վրա են և շատերի մոտ ակնհայտ է դեպի լավը դրական դինամիկան:
Ստորև ներկայացնում ենք այն նյութը, որտեղ երևում են որոշ կադրեր վաչապետի հիվանդանոցային այցից: