Ինչպես հայտնի է, մшրտական գործողությունների հենց ամենասկզբից հայ տիկնանց մի մասը զինվորագրվել է և Արցախում տարբեր առաջադրանքներ է կատարում:
Իսկ Ա. Հակոբյանն իր ներկայությամբ ոգևորել է տեղում գտնվողներին, ինչպես նաև զբաղվել մի շարք կազմակերպչական գործերով:
Ա. Հակոբյանի նախաձեռնություններն ու գործունեությունը ոչ միշտ է միանշանակ ընդունվում և հաճախ որոշ շրջանակների կողմից խստորեն քննադատվում է: Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանը, անդրադառնալով այս թեմային և քննադատություններին, իր սոցհարթակում գրել է.
«Հարգարժան» որոշ տիկնայք, նաև տղամարդիկ Հայաստանի առաջին տիկնոջ մասին, (ով պшտերшզմի առաջին իսկ օրից կանգնել է զինվորի կողքին) լայն բերաններով բամբասելու փոխարեն, գնացեք ռшզմաճակատ, մի բաժակ ջուր տվեք զինվորին, կամ էլ ձեններդ կտրեք։
Դժվար ա՞։ Բա, մարդ իրա երկրի առաջին տիկնոջ էլ կնախանձի։ Ֆրանսիացի գրող Միլան Կոնդրան ասում ա. «Ամեն կին չի, որ արժանի է կին կոչվել»,- հրապարակումն ավարտել է նա։