«Հարգելիներս զգույշ եղեք…» Արծրուն Հովհաննիսյանը կարևոր հայտարարություն է տարածել

Ռազմական վերլուծաբան, փորձագետ Ա. Հովհաննիսյանը կարևոր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ադրբեջանական քարոզչության հերթական դրսևորման մասին:

Հորդորելով զգույշ լինել՝ Ա. Հովհաննիսյանը մի փաստաթղթի լուսանկար է հանրայնացրել իր էջում՝ հայտնելով, որ դա ադրբեջանական կողմի սարքած փաստաթղթերից է և չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես երևում է հանրայնացրած լուսանկարից, փաստաթղթում ասվում է, թե իբր արցախյան կառավարությունը տեղի բնակիչներին նախազգուշական ցուցումներ է տվել՝ հորդորելով պատրաստ լինել, որ ցանկացած պահի հնարավոր է տարհանման հրաման տրվի:

Տեղեկացնելով, որ ադրբեջանական քարոզչամեքենաները այսօրինակ կեղծ լուրերով ողողել են դաշտը՝ Ա. Հովհաննիսյանը հորդորում է զգուշավորություն դրսևորել և դրանք չտարածել սոցհարթակներում:

Ա. Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ վերջին օրերին իրեն ու էլի շատերին բազմաթիվ ընկերության հայտեր են ուղարկվել: Նա պարզել է, որ այդ հայտերն ուղարկվել են կեղծ, ֆեյք էջերից, որոնք իրեն ու շատերին նմանօրինակ նամակներ են ուղարկում՝ փորձելով նաև կոտրել իրենց էջերը:

Հարգելիներս զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ…

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Четверг, 24 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: