«Հարկ եղած դեպքում ֆիզիկապես կլինեմ ձեր կողքին». Միհրան Ծառուկյանի ուշագրավ հրապարակումը

Բոլորովին վերջերս հայրացած Միհրան Ծառուկյանը քիչ առաջ հրապարակած հայտարարությամբ միացավ այն հայտնիներին, ովքեր իրենց աջակցությունն ու սaատարումն են հայտնել մեր սահմանապահ զինծառայողներին:

Մ. Ծառուկյանը հրապարակում է արել, որտեղ նշել է, որ հոգով ու սրտով սահմանապահ տղերքի կողքին է, նրանց հետ, ապա ավելացրել է, որ եթե անհրաժեշտությունն ու կարիքը լինի, նա պատրաստ է տղերքի կողքին լինել նաև ֆիզիապես:

Մ. Ծառուկյանը նշել է, որ մենք մեր ամեն մի լուսացրած խաղաղ օրվա համար պարտական ենք հենց մեր սահմանապահ տղերքին: Երգիչը նրանց մաղթել է բարի ու անփորձանք գիշեր:

«Մեր հերոս տղերք, թող Աստծո ուժն ու օրհնությունը միշտ ձեզ հետ լինի»,- գրել է երգիչը: Հրապարակմանը զուգահեռ նա նաև մի փոքրիկ հոլովակ է տեղադրել, որտեղ պատկերված է սահմանային գոտին ու ծածանվող հայկական դրոշը:

Երգիչը նույն տեքստը նաև անգլերեն է ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք Մ. Ծառուկյանի հանրայնացրած հոլովակը:

Սահմանին կանգնած մեր զինվոր եղբայրներ , ես հոգով և սրտով ձեզ հետ եմ , ու հարկ եղած դեպքում ֆիզիկապես կլինեմ ձեր կողքին։ Մեր հերոս տղերք, թող Աստծո ուժն ու օրհնությունը միշտ ձեզ հետ լինի 🙏🏼 , մեր ամեն լուսացրածօրվա համար պարտական ենք ձեզ ։ Բարի ու անփորձանք գիշեր ձեզ 🇦🇲✊🏻——————————————Our brothers soldiers standing on the border, I’m standing by you with all my heart and soul, and in the necessity, I’ll be physically with you protecting our homeland. Our hero’s God bless you and give you strength🙏🏼. We owe you for every day.🇦🇲✊🏼————————————-#armenia #armenianarmy #karabakhisarmenia🇦🇲 #artsakhisarmenia #tavush #armeniansoldiers ✊🏼

Опубликовано Mihran Tsarukyan Суббота, 18 июля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: