«Հարսանիք լեռներում».1992-ի մայիս. Շուշին ազատագրվեց․ արխիվային տեսանյութ

Այսօր՝ մայիսի 8-ին, ուղիղ 29 տարի առաջ, հայկական կողմը ոսկե հաղթանակ տարավ․ ազատագրեց մի շարք պատմական տարածքներ, որոնց մեջ առանձնանում է Շուշի  բերդաքաղաքաքը՝ որպես անարատ մարգարիտ։

Բերդաքաղաքի ազատագրումը 1992 թվականի պատերազմի առաջին մեծ  հաղթանակն էր։

Շուշիի ազատագրմանը մասնակցել են ինչպես անմահացած, այնպես էլ այնպիսի հերոսներ, որոնք շարունակում են ապրել մեր կողքին։

Նրանք մարտական գործողություններն այնպիսի ճշգրտությամբ էին հաշվարկել ու հաշվի առել, որ ուղղակի անասելի զարմանք էր առաջացնում քաղաքի ազատագրումը։

Զարմանալի էր այն առումով, որ Շուշից ադրբեջանցիների կողմից հակամարտության ողջ  ընթացքում ռմբակոծվում էր։ Շուշիի ազատագրումը պատմական և տնտեսական անհրաժեշտություն էր։

Ինչպես հայտնի է, ազատագրման պլանը անվանվել է հարսանիք լեռներում։ Այն բազմաթիվ անգամ լուսաբանվել է և խոսվել դրա մասին։ 29 տարի անց չենք դադարում հիշել և խոսել այդ պատմական օրվա մասին և երբեք էլ չենք դադարի։

Շուշիի ազատագրման և հայկական կողմի փայլուն հաղթանակի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: