Հարց եք տալիս՝ կարա՞ր Նիկոլը հրաժարական տար ու չստորագրեր համաձայանագիրը

Մհեր Դավթյանն իր սոցհարթակում գրում է. «Հարց եք տալիս՝ կարա՞ր Նիկոլը հրաժարական տար ու չստորագրեր համաձայանագիրը։

1․ Կարար՝ պատասխանատվությունն իր վրայից նոր ու անորոշ կառավարության վրա գցելով՝ մեզ ռազմական դրության պայմաններում նոր կառավարություն ձևավորելու ու անիշխանության ձեռքը մատնելով:

2․ Կարար՝ իր «իր պատիվը» փրկելու գնով՝ դրանով զոհելով զինվորներին, ովքեր կռվում էին իրենց դավաճանած թիկունքայիններին պաշտպանելու համար ու մեռնում իրենց աջակցության ճանապարհը փակող «յուրայինների համար»:

3․ Պե՞տք է գար այս պահը ՝ որպես հետևանք մեզ թուլացնող ու ոչնչացնող նախկին համակարգի բարոյահոգեբանական, տնտեսական ու քաղաքական ճնշումների արդյունք։

Եվ ով էլ ստորագրեր այդ պայմանագիրը՝ խորհրդարան թե անձ, նրանց ճակատին նույն պիտակն էր փակցվելու։ Իսկ հիմա մեզ պետք ա կայունություն ամեն ինչից զատ։ Որովհետև եթե բաշիբոզուկներին հաջողվի այս տրամադրություններն օգտագործելով հեղաշրջում անել, մենք ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի հարցում նորից առնվազբ 20 տարի ետ կընկնենք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: