Հեղինակավոր ու սիրված բժիշկ Արմեն Մուրադյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Մեր ժամանակի հարգված ու հեղինակավոր բժիշկներից մեկի՝ Արմեն Մուրադյանի ծննդյան օրն է։ Բժիշկը բոլորում է ծննդյան քառասունինը տարին։ Արմեն Մուրադյանը ծնունդով Երևանից է։

Արմեն Մուրադյանն այն բացառիկ աշակերտներից է, ով հանրակրթական ավաւտել է հեռակա՝ Միքայելյան հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում աշխատանքի անցնելու պատճառով։

Նա ծնվել ու մեծացել է երաժշտական, մշակութային ընտանիքում։ Արմենի հայրը հայտնի երաժիշտ էր, իսկ Արմենն ու քույրը ժամանակին հաճախել են երաժշտական դպրոց։

Ապագա բժիշկը պատմում է, որ չնայած երաժշտական դպրոցում անցկացրած առաջին օրվանից հետո ինքը հայտարարել է, թե չի ուզում զբաղվել երաժշտությամբ, այնուամենայնիվ ավարտել է դպրոցը՝ հաճախելով յոթ տարի։

Արմենը մանկության տարիներին սիրել է հետաքրքիր գրքեր կարդալ և երաժշտություն սիրել։ Տարված է եղել Բիթլս հայտնի խմբով։ Մեծ դժվարությամբ է հայթայթել սիրելի երգերի ալբոմները։

Արմեն Մուրադյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Նա երկու զավակների հայր է․ ունի տղա ու աղջիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями: