«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում.» Աշոտ Փաշինյան

Քիչ առաջ երկրի վարչապետն ուղիղեթերային կոչով դիմեց բոլոր այն երիտասարդներին, ովքեր նոր են ավարտել զինվորական ծառայությունը:

Տեղեկացնելով, որ օրենքը թույլ չի տալիս այս պահին նոր զինծառայությունն ավարտած երիտասարդներին վերստին զինակոչել՝ վարչապետը նրանց խնդրեց դա անել կամավոր:

Միանգամայն անկեղծ լինելով բոլորի հետ՝ վարչապետը կարևորեց այն փաստը, որ կամավոր գրանցվել ցանկացողներն իմանան, որ գնալու են ոչ սովորական զինծառայության:

Նրանք գնալու են կենաց-մահու ճակատագրական պայքարի, որից կախված է լինելու հայոց ազգի լինելիության հարցը:

Վարչապետի կոչին միանգամից արձագանքել է նա նոր զորացրված որդին, ով դեռ սեպտեմբերի քսանյոթից Արցախում է: Նա հանրայնացրել է իր զինվորական համազգեցտով լուսանկարը՝ գրելով, որ ինքը կամավոր զինվորագրվել է հայրենիքի համար մարտնչելու գործին:

Հայտնելով այս տեղեկությունը՝ Աշոտ Փաշինյանն իր հերթին խնդրել է իր համածառայակից մյուս ընկերներին վարվել իր պես, քանի որ եկել է հայրենիքին իրենց պարտքը մատուցելու իրենց հերթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: