Հեշտ ստացվող, արտակարգ համեղ ու գեղեցիկ բուլկիներ՝ հետաքրքիր միջուկով

Արագորեն ու հեշտությամբ ստացվող, միևնույն ժամանակ արտակարգ համեղ այս բլիթների համար հարկավոր է.

Հավկիթները միասեռության հասցնելուց հետո ընդհանուր զանգվածից քիչ վերցնում ենք՝ վերջում դրանով դեռ չթխված բլիթները պատելու համար: Մնացած հավկթային մասսային ավելացնում ենք շաքարը, ձեթը, կաթնաշոռային՝ վաղօրոք փափկեցևած զանգվածը:

Միասեռության բերելուց հետո ավելացնում ենք փոշի բաղադրիչները՝ ստանալով պնդավուն խմորի մասսա: Մինչ միջուկային մասսայի ստանալը խմորը թողնել հանգստանալու:

Ամանի մեջ միավորում ենք շաքարն ու օսլան: Մեկ բաժակի չափով բալ ենք առանձնացնում: Այն կարող է լինել թարմ կամ էլ սառեցված: Հեռացնում ենք բալերի կտերը:

Վերադառնալով հանգստացած խմորային մասսային՝ դրան գլանակի ձև ենք տալիս՝ բաժանելով ինը հավասարաչափ մասերի: Ամեն մի մաս բացելով՝ շերտ ենք ստանում:

Շերտի մի եզրից ձևավոր բերան ունեցող դանակով կիսակտրվածքներ ենք անում, ծալում կիսալուսնաձև:

Չկտրված մասում տեղավորում ենք նախ շաքարի և օսլայի խառնուրդից մի քիչ, ապա՝ երկուական բալ:

Եզրերը միավորելով ամրացնում ենք ու հավկթապատելուց հետո թխում:

Понравилась статья? Поделиться с друзьями: