Հեշտ ստացվող, նրբահամ ու շքեղ թխվածքաբլիթներ պատրաստելու հրաշալի տարբերակ

Շոկոլադային համով այս նրբահամ թխուկների համար բավարար է ունենալ մթերային հետևյալ բաղադրիչները.

Նախ փափկած կարագը շաքարի, վանիլի զուգակցությամբ լավ հարելով հասցնում ենք համասեռության, հետո հավկիթի հավելումից հետո մեկ րոպե տևողությամբ շարունակում ենք հարել՝ ստանալով կրեմատիպ մասսա:

Նարնջի հավելումը թողնվում է ըստ նախասիրության և ճաշակի: Կարող եք ավելացնել նարնջի կեղևի մի քիչ քերած մաս, ապա ամբողջական մեկ նարնջի քամած հյութ՝ շարունակելով հարելը մինչ համասեռության հասցնելը:

Այնուհետև կակաոյի ու փխրեցուցչի խառնուրդ, ապա նաև ալյուր ենք ավելացնում՝ ստանալով ոչ այնքան պնդոտ խմորային մասսա:

Ըստ ցանկության կարելի է նաև ընդեղենային, չամչային կամ մրգային չրի հատիկներ ավելացնել: Խմորային մասսան փոխադրել ցելաֆոնե խոհանոցային տոպրակի մեջ ու մկրատով բացված անցքից խմորը համապատասխան չափաբաժնով տեղավորել թղթապատ տարայի վրա:

Թխվածքաբլիթների վրա կարելի է ցանել սպիտակ շոկոլադի քերուկ կամ ընդեղեն՝ դարձյալ ըստ նախասիրության: 8-10 րոպեն բավարար է թխուկների պատրաստման համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: