Ա․ Այվազյան․ մենք պոստերում էինք Հադրութում,նահանջելուց պիտի գյուղ բարձրանայինք, մենք չհասցրինք ու ընկանք կոլափս։ Էդ պահին 100հոգի էինք։ Մեզ նկատեցին, արկեր հարվածեցին, դարձանք 21, հետո դարձանք վեցը, որովհետև առանձնացան։
Որոշեցինք վեցով առանձնանալ ու տեղաշարժվել։ Մյուս երկու խմբերից ինֆո չունեմ, չեմ կարող ասել ուր են։ Մենք աննկարագրելի լուռ ենք մեզ դրսևորել, որ տղաները ուտելիք բերելու էին գնում, գիշերներն էին գնում։ Արթուրն, Արմանն ու Կոլյան էին հիմնականում գնում։ Արմանը մարտկոցներից էր գլուխ հանում ու ինքն էլ հասավ նրան, որ զանգ արեցինք։
Հեշտ չեն եղել օրերը, բայց դիմացել ենք։ Մի օր թաքնված էինք տանը, ազերիները եկան ուզեցին մտնեն տանիք բայց չմտան։ Էդտեղ հասկացանք, որ մնալը էդտեղ վտանգ է ու դեգերեցինք սարեր ու ձորեր։ Քիչ էինք ուտում, որ մնար սնունդ դիմանայինք։
Արթուրն էնպես էր կազմակերպում, որ դիմանայինք շաբաթներ։