Անչափ համեղ բուլկիներ, որոնք ունեն հետաքրքիր պանրային միջուկ, գեղեցիկ ու ախորժալի արտաքին տեսք: Պատրաստման համար բավարար է ձեռքի տակ ունենալ.
Անչափ համեղ բուլկիներ, որոնք ունեն հետաքրքիր պանրային միջուկ, գեղեցիկ ու ախորժալի արտաքին տեսք: Պատրաստման համար բավարար է ձեռքի տակ ունենալ.
Այս զանգվածը ձեռքերով միառժամանակ տրորելով հասցնել անկպչունության աստիճանի, ապա ուղարկել սառնարան՝ հանգստանալու:
Միջուկային զանգված ստանալու առաջին ու միակ քայլը պանիրները մանր խորանարդիկների վերածելն է:
Սառած ու որոշակիորեն հանգստացած խմորային մասսայից ստանալ տասներկու հավասարչափ գնդիկներ, որոնցից յուրաքանչյուրը ջեռքով բացում ենք: Բացված խմորի մեջտեղի մասում պանրային երկու խորանարդիկ ենք դնում, ապա, խմորը վրա բերելով, ծածկում պանրային խորանարդիկները:
Փոքրիկ, կլորիկ բուլկիները պատել կաթնադեղնուցային խառնուրդով, հետո փոխադրել թխվելու: Մինչ թխվելու ուղարկելը՝ կարելի է սպիտակ քունջութի սերմեր ցողել բուլկիների մակերեսների վրա:
Քունջութի ընտրության հարցում կարելի է նախապատվությունը տալ նաև սև քունջութի սերմերին: