«Հետաքրքիր է՝ ինչ կասեն մեր հայրենակիցները»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է առավոտվանից համացանցում զետեղված փաստաթղթի, ուր երևում է՝ ընտրությունները կեղծելու մեխանիզմը։ Թորոսյանին հետաքրքիր է՝ ինչ կասեն մարդիկ այդ «փաստաթղթի» մասին։ Միթե հենց այդպես չեն տարիներ շարունակ կեղծել ընտրությւնները՝ «գնելով» հայերի ձայները։

Իսկ այսօր հաստատված օրինականություն քաղհետապնդություն անվանողներն ինքնապաշտպանության համար են այդկերպ վարվում։ Գուցե կան այլ փաստաթղթեր՝ նրանց անուններով։ Թորոսյանը վստահություն է հայտնել՝ ԱԱԾ-ն և այլ իրավապահները կքանդեն այդ կծիկը՝ պատժելով բոլոր մեղավորներին։

Իրապես, առավոտվանից համացանցում առկա է ցնցող փաստաթուղթ, որտեղ նշված է՝ մեկ ձայնի համար ԲՀԿ-ն տասը հազար դրամ է վճարել ընտրողին։ Այնտեղ ներկայացված է մանրամասն հաշվարկը։

ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, իսկ փակված Առինջ մոլի աշխատողները բողոքի ցույց են կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ, քանզի այլընտրանք չունեն․ կկորցնեն աշխատավայրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: