Ն․ Փաշինյանը հերթական անգամ պատասխանել է խորհրդարանի պատգամավորների հնչեցրած հարցերին։ Հարցերը հիմանակում ընդդիմադիրների կողմից էին հնչեցվում, ընդ որում, հարցերը վերաբերում էին արցախյան խնդրին։
Տիգրան Աբրահամյանը ցանկացել է ճշտել, թե ե՞րբ, ո՞ր պահին է վարչապետը տեղեկացել պատերազմի մեկնարկի հստակ հավանականության մասին։
Ն․ Փաշինյանը հարցին պատասխանեց՝ ժամանակային առումով բավականին հետ գնալով։ Նա հիշեցրեց, որ պատերազմի հավանականության մասին զեկուցվում է դեռ 2011 թվականից։ Նա նշեց, որ հստակ տեղեկություն է ունեցել սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ։
Զինված ուժերին համապատասխան կարգավիճակի բերելու հրամանի մասին հարցին Ն․ Փաշինյանը պատասխանեց, որ գոյություն ունի որոշակի ընթացակարգ, որով էլ առաջնորդվում է բանակը։
Ն․ Փաշինյանի խոսքերին տեղից արձանագրեցին ընդդիմադիր պատգամավորներից շատերը, ինչի արդյունքում թեժ վիճաբանություն սկսվեց, որի ժամանակ ընդդիմադիրների կողմից առաջարկ հնչեցվեց հանդիպել վարչապետի հետ և խոսել դեմառդեմ։
Վարչապետը ընդունեց առաջարկը՝ ասելով, որ իրեն տալիս են հարցեր, որոնց պատասխանները նա չի կարող դռնբաց հնչեցնել։